Warcraft վիդեոխաղի ստեղծողն առաջարկել է կիբերմրցումները ներառել Օլիմպիական ծրագրում

17:45 • 03.01.15

 Վիդեոխաղերի մրցումները անհրաժեշտ է ներառել Օլիմպիադայի ծրագրում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` BBC-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Warcraft խաղի ստեղծող Ռոբ Պարդոն:


Նրա կարծիքով` վիդեոխաղերն այն մակարդակին են հասել, որ  կարող են մարզաձև համարվել: «Գրաֆիկայով հնարավոր է անել այն ամենն,  ինչ ցանկանաս, ինչը վիդեոխաղերը դարձնում է իսկապես զվարճալի ու մրցումային մարզաձև», - պնդում է հանրահայտ խաղի ստեղծողը:


Պարդոյի խոսքով` կիբերմրցարշավների մասնակիցները հատուկ հմտությունների են տիրապետում, մասնավորապես` արագ արձագանքելու և կարևոր որոշումներ կայացնելու կարողությանը:

 

 

Warcraft վիդեոխաղի ստեղծողն առաջարկել է կիբերմրցումները ներառել Օլիմպիական ծրագրում