Հաքերները գողացել են ֆրանսիական Viapresse ընկերության 2 մլն հաճախորդի տվյալները. ԶԼՄ-ներ
Հաքերները գողացել են տարբեր ամսագրերում բաժանորդագրություններ տարածող Viapresse ֆրանսիական կազմակերպության շուրջ 2 մլն հաճախորդի տվյալները: Այս մասն հաղորդում է ТАСС գործակալությունը` տեղի ԶԼՄ-ներին հղումով:
Viapresse-ը Ֆրանսիայի TF-1 գլխավոր մասնավոր հեռուստաընկերության կոմերցիոն գործընկերն է:
Որոշ տվյալների համաձայն` գողացվել են 1.9 մլն մարդու բանկային տվյալներ, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեներ ու գաղտնաբառեր: Հաստատվել է, որ Viapresse-ի բազային տվյալների հասանելիությունը ձեռք բերել չարագործները կարողացել են` օգտվելով TF-1-ի անվտանգության համակարգում առկա խափանումներից:
Հեռուստաընկերությունից հայտնել են, որ իրենց սեփական բազային տվյալներին վնաս չի հասցվել:










