Այսօր գիտությանը ոչ բավարար միջոցներ են հատկացվում, թեև որոշակի առաջընթաց կա. Գևորգ Վարդանյան

14:15 • 04.01.15

 

Այսօր գիտությանը ոչ բավարար միջոցներ են հատկացվում թե´ գիտնականների աշխատավարձերի, թե´ ենթակառուցվածքների ոչ բավարար մակարդակի առումով:  Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը` անդրադառնալով  2015 թվականին գիտության ոլորտի ֆինանասավորմանը:

 

«Տեմպերն այնքան էլ ֆինանսական առումով հուսադրող չեն, դանդաղ են, սակայն այս տարի որոշակի առաջընթաց կա: Գիտությանը տրամադրվող ֆինանսավորումը տարեցտարի ավելանում է, այլ հարց է, որ այն այնքան էլ բավարար չէ, և  ներդրումները պետք է մեծացվեն»-ասաց նա:

Գևորգ Վարդանյանը նշեց, որ վերջին հինգ տարվա ընթաքում ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ  մեծ ուշադրություն է դարձվում հատկապես երիտասարդ գիտնականներին: Նա նշեց, որ  Նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը` 200 միլիոն դրամ բյուջեով, բնակարանաշինության ծրագիրը որոշակի խթան են հանդիսանում, որպեսզի երիտասարդները զբաղվեն գիտությամբ:

Այսօր գիտությանը ոչ բավարար միջոցներ են հատկացվում, թեև որոշակի առաջընթաց կա. Գևորգ Վարդանյան