Seven. Seagate-ը նոր՝ գերբարակ կոշտ սկավառակ է ներկայացրել

21:51 • 05.01.15

Seagate Technology-ն հայտարարել է նոր՝ Seven կոչվող կոշտ սկավառակի մասին, որն արտադրվել է ընկերության հիմնադրման 35-ամյակի կապակցությամբ, գրում է 3dnews.ru-ն։  

Արտադրողը այն անվանում է ներկայումս հայտնի ամենաբարակ շարժական կոշտ սկավառակը՝ 500 Գբ տարողությամբ։

Սարքի հաստությունը ընդամենը 7 մմ է իսկ քաշը՝  90 գրամ։ Համակարգչին միանալու համար համալրված է USB 3.0-ով, որը ավելի արագ է քան դրան նախորդող USB 2.0-ը։

Սարքի կաղապարը չժանգոտվող մետաղից է։ Կոշտ սկավառակի գինը ԱՄՆ-ում 100 դոլար է։ 

 

Seven. Seagate-ը նոր՝ գերբարակ կոշտ սկավառակ է ներկայացրել