Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 2015-ին խոստացել է ավելի շատ գրքեր կարդալ

12:47 • 05.01.15

2009-ից սկսած Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ինքն իրեն տարբեր խոստումներ է տվել անձնական և մասնագիտական առումով և փորձել է տարվա ընթացքում հասնել դրանց իրականացմանը, գրում է rt.com-ը։

Այս տարի նա ցանկություն է հայնտնել դառնալու իսկական «գրքի որդ», քանի որ նա փորձելու ամեն երկու շաբաթ մեկ գիրք ընթերցել։

Ցուկերբերգն ասել է, որ գրքերի ընտրության հարցում շեշտը դնելու է տարբեր մշակույթների, կրոնների, պատմության և տեխնոլոգիաների մասին գրքերի վրա։

Նա խոստացել էր, որ կսովորի նոր լեզու՝ չինական մանդարին բարբառը, բացի այդ հայտարարել էր, որ այսուհետ ուտելու է միայն այն կենդանիների միսը, որոնց ինքը կսպանի։ 

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 2015-ին խոստացել է ավելի շատ գրքեր կարդալ