Ցուկերբերգի ընտրած գիրքը Amazon-ում 44369-րդ տեղից բարձրացել է 10-րդ տեղը

13:57 • 06.01.15

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ընտրած գիրքը Amazon-ի ռեյթինգում կտրուկ բարձրացել է, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:

Ցուկերբերգը խոստացել է ինքն իրեն մեկական գիրք կարդալ յուրաքանչյուր երկու շաբաթում նոր՝ 2015 թվականին: Facebook-ում «Գրքի տարի» էջն արդեն 130 հազարից ավելի հետևորդ ունի:

Առաջին գիրքը հայտարարվել է Մոյզես Նաիմի «The End of Power»-ը:

BuzzFeed-ի տվյալներով՝ դրանից հետո այն ռեյթինգում կտրուկ բարձրացել է հասնելով 10-րդ տեղի: Նախկինում այն զբաղեցնում էր 44369-րդ տեղը:

Գրքի էլեկտրոնային տարբերակը 191086-րդից բարձրացել է 34-րդ տեղը:

Ցուկերբերգի ընտրած գիրքը Amazon-ում 44369-րդ տեղից բարձրացել է 10-րդ տեղը