Garmin ընկերությունը ներկայացրել է Vivoactive խելացի ժամացույցները (լուսանկարներ)

20:46 • 06.01.15

Garmin ընկերությունը Լաս Վեգասում անցկացվող CES 2015 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է Vivoactive GPS-ով համալրված «խելացի» ժամացույցները՝ ակտիվ կյանք վարողների և մարզիկների համար, գրում է 3dnews.ru-ն։

Ժամացույցը համալրված է սենսորային էկրանով, որը թույլ է տալիս նույնսիկ արևի ուղիղ ճառագայթների տակ կարդալ տեղեկությունները:

Ժամացույցը ունի մի շարք ցուցիչներ, որոնք այն կրողին հայտնում են բազմատեսակ տեղեկություններ առողջական տվյալների մասին, ինչպես օրինակ սրտի զարկերը, կրողի անցած հեռավորությունը և ժամանակը, ծախսված կալորիաների քանակը և այլն։ 

Այն միանում է բջջային հեռախոսին և կարող է աշխատել ինչպես iOS 7․0-ով այնպես էլ Android 4,3 և բարձր օպերացիոն համակարգով աշխատող բջջայիններին։

Ժամացույցը նաև հայտնում է տեղեկություններ ստացված հաղորդագրությունների և բաց թողնված զանգերի մասին։

Ինչպես վստահեցրել են ընկերությունից՝ ժամացույցի մարտկոցը կարող է աշխատել ավելի քան 3 շաբաթ ավտոնոմ ռեժիմում, սակայն երբ օգտագործվում է GPS նավիգատորը, ապա այդ ժամանակը կրճատվում է մինչև 10 ժամի։

Ժամացույցի գինը տատանվում է 250-300 դոլարի սահմաներում։ 

Garmin ընկերությունը ներկայացրել է Vivoactive խելացի ժամացույցները (լուսանկարներ)