Հեռավոր արեգակնային համակարգում հայտնաբերվել է երկրորդ «Երկիրը»
Ամերիկայի աստղագիտական ընկերության ամենամյա ժողովին նշվել է 8 նոր հայտնաբերված մոլորակների անունները, որոնցից մեկը հավակնում է «երկրորդ Երկիր» կոչմանը, գրում է BBC News-ը։
Նշվում է, որ ցուցակը կազմվել է Կեպլեր աստղադիտակի փոխանցած տվյալների համաձայն։
Մոլորակները գտնվում են, այսպես կոչված, «Զլատովլասկու գոտում»՝ դրանք այնպիսի հեռավորության վրա են իրենց գալակտիկայի լուսատու և ջերմատու աստղից, որքան Երկիրը Արեգակից, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ այնտեղ բարենպաստ պայմաններ կան կյանքի համար։
Ինչպես հայտնել է դոկտոր Դուգ Կոլդուելը՝ Կալիֆոռնիայի այլմոլորակային կյանքի հայտնաբերման ինստիտուտից, այդ մոլորակը Երկրից 475 լուսային տարի հեռավորության վրա է գտնվում և ֆիզիկական պայմանների մասին միայն հնարավոր է գուշակել։










