Lenovo-ն ներկայացրել է Yoga3՝ 11 և 14 դյույմանոց նոթբուքերը (լուսանկարներ)

15:32 • 07.01.15

Lenovo ընկերությունը Լաս Վեգասում անցկացվող CES 2015 ցուցահանդեսին ներկայացրել է իր նոր Yoga 3 նոթբուքերը՝ 11,6 և 14 դյույմանոց IPS էկրաններով, գրում է 3dnews.eu-ն։

 

Նոր մոդելները կփոխարինեն անցյալ տարի արտադրված Yoga 2՝ 11 և 13 դյույմանոց էկրաններով նոթբուքերին։

 

Yoga 2 նոթբուքերը մեծ աղմուկ առաջացրին նորագույն համակարգչային տեխնիկայի ոլորտում, քանի որ դրանց էկրանները կարող են բեկվել մինչև 360 աստիճանով։

 

Yoga 3 11-ը կշռում է 1,1 կգ իսկ սարքի հաստությունը կազմում է  15,8 մմ։ Lenovo Yoga 3 14-ը մի փոքր ավելի ծանր է՝ 1,6 կգ։


Նոթբուքերը համալրված են Wifi-ով, USB 3,0-ով և HDMI-ով։

 

Երկուսն էլ աշխատում են Windows 8.1-ով, ունեն Waves Audio սերտիֆիկացում և 720 պիկսելանոց վեբ տեսախցիկ։ 

 

Lenovo-ի Yoga 3 նոթբուքերի 11 դյույմանոց տարբերակն արժե 800 դոլար, իսկ 14 դյույմանոցը՝ 980 դոլար։ 

 

Режимы использования на примере Lenovo Yoga 2 Pro

Lenovo-ն ներկայացրել է Yoga3՝ 11 և 14 դյույմանոց նոթբուքերը (լուսանկարներ)