WhatsApp բջջային հաղորդագրությունների ծառայության օգտատերերի թիվը հասել է 700 միլիոնի
Facebook ընկերությունն անցյալ տարի գնել էր WhatsApp՝ բջջային հաղորդագրությունների փոխանակման ծառայությունը, որը մինչև այժմ շարունակում է նորանոր օգտատերեր ձեռք բերել, գրում է 3dnews.ru-ն։
2014-ի օգոստոս ամսին ծառայության օգտատերերի քանակը կազմում էր 600 միլիոն, իսկ այժմ հայտարարվել է, որ այդ թիվը հասել է 700 միլիոնի։
WhatsApp ընկերության ղեկավար Յան Կոումի խոսքով՝ 700 միլիոն օգտատերերը օրական ուղարկում են ավելի քան 30 միլիարդ հաղորդագրություն։
Ինչ վերաբերվում է Facebook սոցիալական ցանցին, ապա այն ունի 1,35 միլիարդ օգտատեր։ Բացի այդ, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նաև Messenger ծառայության սեփականատերն է՝ 500 միլիոն օգտատերերով։
Նա նաև հանդիսանում է Instagram սոցիալական ցանցի սեփականատերը՝ 300 միլիոն օգտատերերով, որը նրան դարձնում է համացանցային շփման տեխնոլոգիաների առումով ամենաազդեցիկ մարդը։










