Ավելի բարակ, քան iPhone 6-ը. Samsung-ը ներկայացրել է իր ամենաբարակ սմարթֆոնը (լուսանկարներ)

21:35 • 08.01.15

Samsung Electronics  ընկերությունը Մալայզիայում պաշտոնապես  ներկայացրել է Galaxy A7 սմարթֆոնը:  SoyaCincau-ի փոխանցմամբ` միջոցառմանը ներկայացվել են  նաև Galaxy E շարքի սմարթֆոնները:


Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` Samsung Galaxy A7-ը դարձել է երբևէ ներկայացված ամենաբարակ սմարթֆոնը հարավկորեական հսկայի պատմության մեջ: Սմարթֆոնի հաստությունը 6.3 մմ է, որը 0.4 մմ-ով ավելի բարակ է ավելի վաղ թողարկված Galaxy A5 և  Galaxy Alpha (6,7 մմ) սմարթֆոնների համեմատ:


Համեմատության համար նշվում է, որ   iPhone 6-ի հաստությունը կազմում է 6.9 մմ, իսկ Samsung-ի ներկայիս առաջատար Galaxy S5 սմարթֆոնինը` 8.1 մմ:


Galaxy A7-ը, սակայն, բացարձակ առաջատար չի դարձել բարակության առումով, քանի որ այդ տիտղոսը պատկանում է չինական Vivo X5 Max սարքավորմանը, որի կորպուսի հաստությունը 4.75 մմ է:


Galaxy A7-ը համալրված է 5.5 դյույմ Super AMOLED էկրանով` 1920 x1080 պիքսել կետայնությամբ: Սմարթֆոնը զինված է նաև 8 միջուկանի Qualcomm Snapdragon 615 պրոցեսորով` 16 գեգահերց ֆլեշ-հիշողությամբ:

 

Тоньше, чем iPhone 6: Samsung представил свой самый тонкий смартфон

 

Ավելի բարակ, քան iPhone 6-ը. Samsung-ը ներկայացրել է իր ամենաբարակ սմարթֆոնը (լուսանկարներ)