HearNotes անլար ականջակալները ներկայացվել են CES 2015 ցուցահանդեսում (լուսանկարներ)
Լաս Վեգասում անցկացվող CES 2015 ցուցահանդեսում ներկայացվել են HearNotes ականջակալները, որոնք ունեն առանձնահատուկ դիզայն, իրենցից ներկայացնում են սովորական և սպորտային ականջակալների համադրում, գրում է 3dnews.ru-ն։
Նշվում է, մի շարք ընկերություններ արտադրում են անլար ականջակալներ, որոնք, սակայն, առնվազն մեկ լար ունեն։ Ի համեմատ նման ականջակալների՝ HearNotes-ի երկու ականջակալներն էլ առանց լարերի են և չեն աշխատում դասական Bluetooth միացմամբ։
Ընկերությունը հատուկ մշակել է Bluetooth-ին նման տվյալների փոխանցման համակարգ՝ Kleer, անգլերեն clear-մաքուր, պարզ բառից։
Երաժշտությունը լսելու համար անհրաժեշտ է ընդունիչ փոքր սարքը միացնել նվագարկչին և նվագը անմիջապես կփոխանցվի ականջակալներին։
Նշվում է, որ երաժշտական սարքից հնարավոր է երաժշտություն լսել մինչև 15 մետր հեռանալով։
Ականջակալների արժեքը մոտ 349 դոլար է։
















