Կիսով չափ արու, կիսով չափ էգ թիթեռը շոկի է մատնել ամերիկացի գիտնականներին. լուսանկար
Կիսով չափ արու կիսով չափ էգ թիթեռը շոկի է ենթարկել ամերիկյան Դրեքսելի համալսարանի Բնագիտության ակադեմիայի կամավորականներին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Lexias pardalis լատիներեն անվանումով թիթեռի դեպքում երկսեռությունը դրսևորվել է տարբեր ձևի թևերով ու գունավորումով: Թիթեռն ուղիղ մեջտեղից «կիսված» է՝ ըստ սեռի: Ձախ կողմում թիթեռը արուներին բնորոշ սև ու կապույտ գունավորում ունի, աջում՝ իգական՝ դեղին կետերով շագանակագույն:
Այս վիճակը գիտնականները անվանում են գինանդրոմորֆիզմ:Lexias pardalis տեսակը տարածված է Հարավարևելյան Ասիայի արևադարձային շրջաններում: Դրանց արուները էգերից չափերով ավելի փոքր են:
Բացառիկ թիթեռը այժմ ցուցադրվում է տեղի թանգարանում:












