Volvo-ն Դեթրոյթում կներկայացնի պրեմիում դասի նոր սեդանը (լուսանկարներ)
Նորագույն S60 Cross Country մոդելը կդառնա Volvo-ի առաջին սեդանը` ամենագնացության բարձր հատկությամբ: Ինչպես գրում է Корреспондент-ը` շվեդները խոստանում են ներկայացնել ավտոմեքենան Դեթրոյթի ավտոսրահում, որը մեկնարկելու է հունվարի 12-ին:
Նորագույն սեդանի լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում: S60 բազային սեդանի համեմատ Cross Country-ն ստացել է լիաքարշակ համակարգ և «ամենագնաց» պաշտպանիչ դիզայն:
Հյուսիսային Ամերիկայում և Ռուսաստանում մեքենան կվաճառվի 250 ձիաուժ հզորություն ունեցող Т5 շարժիչով, իսկ Եվրոպայում` 190 ձիաուժ հզորությամբ տնտեսող D4 դիզելային շարժիչով: Նախնական տեղեկությունների համաձայն` սեդանի վաճառքը կսկսվի գալիք ամռանը:
















