Gogoro-ն CES 2015 ցուցահանդեսին ներկայացրել է «խելացի» էլեկտրասկուտերը (լուսանկարներ, տեսանյութ)

12:23 • 09.01.15

Լաս Վեգասոում անցկացվող CES 2015 նորագույն տեխնիկայի ցուցահանդեսի ժամանակ Gogoro ընկերությունը ներկայացրել է իր էլեկտրականությամբ աշխատող սկուտերը՝ Smartscooter անունով, գրում է 3dnews.ru-ն։


Smartscooter-ը էկոլոգիապես մաքուր աշխատող տրանսպորտային միջոց է, որի շարժիչը 8,6 ձիաուժ հզորություն ունի։

 

Նշվում է, որ ընկերությունը չի փորձել ստեղծել սպորտային կամ մրցավազքներին մասնակցելու հավակնող սկուտեր, այդ պատճառով սկուտերի առավելագույն արագությունը ՝ 95 կմ/ժ է։

 

Շարժիչի աբողջապես լիցքավորված լինելու դպեքում այն կարող է անցնել 95 կմ՝ 40 կմ/ժ միջին արագությամբ։ 

 

Օգտագործված նյութերի շնորհիվ այն կշռում է ընդամենը 112 կգ։ Էլեկտրական սկուտերի գնի մասին ընկերության կողմից դեռ ոչինչ չի հայտարարվել։

 

Gogoro-ն CES 2015 ցուցահանդեսին ներկայացրել է «խելացի» էլեկտրասկուտերը (լուսանկարներ, տեսանյութ)