Ռուսաստանում հայտնվել են մուսուլմանական առաջին հեռախոսները

11:00 • 09.01.15

Ռուսաստանում վաճառքի են հանվել մուսուլմանների համար նախատեսված առաջին հեռախոսները: Դրանց առանձնահատկությունն այն է, որ հեռախոսներում ներդրված է նամազների ժամը ծանուցող ազդանշանը: 

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, զարթուցիչն օրը 5 անգամ հիշեցնում է օգտատիրոջը աղոթքի ժամի մասին: Հեռախոսը ներկայացված է իսլամի  3 ավանդական գույներով` կանաչ, կարմիր, սև: Բացի այդ, դրա վրա առկա է արևելյան ոճով ոսկեգույն նախշ: Սարքի հիշողության մեջ առկա է ռուսերենով ու արաբերենով գրված Ղուրանը:



Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն ունի 1.3 մեգապիքսելանոց տեսախցիկ, 2 քարտի հնարավորություն, Bluetooth և  GPRS, ինչպես նաև 64 մեգաբայթ ներկառուցված հիշողություն:

 

Հեռախոսի գինը 1.900 ռուբլի է:
 

Ռուսաստանում հայտնվել են մուսուլմանական առաջին հեռախոսները