Ցուկերբերգին սպառնացել են սպանել` Մուհամեդ մարգարեի մասին գրառումները չարգելելու համար
Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ մի քանի տարի առաջ սպառնալիքներ է ստացել պակիստանցի ահաբեկչից, քանի որ հրաժարվել է արգելափակել այն գրառումները, որոնցում անպարկեշտ արտահայտություններ են եղել Մուհամեդ մարգարեի հասցեին: Տղամարդը սպառնացել է սպանել Ցուկերբերգին, գրում է Комсомольксая правда-ն:
«Մի քանի տարի առաջ պակիստանցի մի ծայրահեղական մահով էր սպառնում ինձ` Մուհամեդի մասին գրառումները չարգելելու համար»,- պատմել է Ցուկերբերգը:
Նա կարծում է, որ սոցկայքն ավելի լավն է դառնում, երբ դրանում դիտարկվում է հակադիր կողմերի կարծիքը, այլ ոչ թե մատուցվում միակողմանի տեղեկություն:
Ցուկերբերգը ցավակցել է նաև Փարիզում հունվարի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերին:










