Դուբայում սկսվել է 3,4 մլն դոլարանոց արաբական առաջին սուպերքարի վաճառքը. լուսանկարներ
Դուբայի Class Motors ավտոսալոնի շրջանակներում ԱՄԷ-ում սկսվել է արաբական առաջին սուպերքարի՝ Lykan Hypersport-ի վաճառքը:
Իտալական StudioTorino-ի հետ համագործակցությամբ W Motors մեքենաշինական ընկերության ստեղծած այս մեքենայի մեկնարկային գինն է 3,4 մլն ԱՄՆ դոլար: Առանձնանում է լուսարձակների դիզայնի մեջ օգտագործված 420 ադամանդներով:
Մեքենան ունի 770 ձիաուժ հզորությամբ շարժիչ: 100 կմ / ժ արագություն է զարգացնում 2,8 վայրկյանում, կարող է զարգացնել 385 կմ / ժամ առավելագույն արագություն:






















