Գիտնականները վերջին 30 տարում առաջին անգամ նոր տեսակի հակաբիոտիկ են ստեղծել

23:25 • 10.01.15

ԱՄՆ-ի Բոստոնի Հյուսիսարևելյան համալսարանի գիտնականները ներկայացրել են «տեյքսոբակտին» կոչվող նոր տեսակի հակաբիոտիկը, որը ունակ է ոչնչացնել բակտերիաների լայն հատված, որոնք դիմակայում են այլ տեսակի դեղամիջոցներին:


Ինչպես հայտնում է Корреспондент-ը` The  Nature-ին հղումով, այդ հակաբիոտիկին սովորելու համար, գիտնականների խոսքով, առնվազն մի քանի տասնյակ տարի կպահանջվի:


Ժամանակակից հակաբիոտիկների մեծամասնությունը բացահայտվել են 1960-ականներին: Հիմքը վերցվել էր հողային բակտերիաներից և սնկերից, սակայն այն ժամանակվանից ի վեր ավելի ու ավելի շատ միկրոօրգանիզմներ են դիմակայություն ցույց տալիս դրանց, իսկ դեղագործական հսկաները  ներդրումներ չեն անում թանկարժեք հետազոտություններ կատարելու համար, որոնք մոտ ապագայում եկամուտ չեն բերի:


Բոստոնյան գիտնականները, օգտագործելով iChip սարքավորման հնարավորությունները, սովորել են ստորգետնյա միկրոֆլորայի հազվագյուտ ներկայացուցիչներ աճեցնել: iChip-ը թույլ է տվել բնական հողի պայմաններում բազմացող բջիջներ աճեցնել:

 


 

Գիտնականները վերջին 30 տարում առաջին անգամ նոր տեսակի հակաբիոտիկ են ստեղծել