Maserati-ի վաճառքներն աճել են 382%-ով

13:49 • 10.01.15

Maserati բրենդի հիմնադրման 100-ամյակի տարում` 2014-ին, Իտալիայում գրանցվել է վաճառքների ռեկորդ: Թվերն ուղղակի ապշեցնում են. 1.235 վաճառված մեքենա: Դա 382%-ով ավելի է 2013 թվականի համեմատ, գրում է euromag.ru-ն:

 

Այսպիսով` Իտալիան դառնում է առաջին եվրոպական շուկան և առաջիններից մեկն աշխարհում` զիջելով միայն Հյուսիսային Ամերիկային և Չինաստանին:

 

Quattroporte և Ghibli մոդելների հայտնվելը որոշիչ դեր է խաղացել ընկերության հաջողության գործում:

 

1963-ին ներկայացնելով Quattroporte մոդելի առաջին տարբերակը` Maserati-ն անմիջապես գրավում է հասարակությանն իր այդ շքեղ սպորտային սեդանով: Այսօր թողարկվում է այդ մոդելի 6-րդ սերունդը, և այն համարվում է իտալական կատարելության խորհրդանիշ:

 

Maserati-ի վաճառքներն աճել են 382%-ով