Հոլանդացի ճարտարապետները վերամբարձ կռունկը վերածել են շքեղ հյուրանոցի (լուսանկարներ, տեսանյութ)

23:21 • 11.01.15

Հոլանդացի հավակնոտ ճարտարապետները Ամստերդամում տեղակայված վերամբարձ կռունկը վերածել են շքեղ հյուրանոցի` պտտվող լյուքս համարներով, սպա լողավազաններով և հեռուստահեռարձակող կայանով:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` 250 տոննա կշռող, 50 մետր բարձրությամբ ծովային վերամբարձ կռունկը, որը կանգնած է տասնամյակներ շարունակ, աշխարհի հնագույն և ամենաբարձր մեխանիկական կառույցներից է: Այն գրեթե ավերված էր, երբ համարձակ ճարտարապետների մի խումբ` հոլանդական տարբեր ընկերություններից, որոշեց միավորվել և կյանքի կոչել այն:

Աշխարհի ամենաշքեղ հյուրանոցը ստեղծելու համար  նրանք ստիպված էին հիմնովին վերականգնել կառույցի հիմքերը, որոնք այլևս չէին կարող պահել ծանրությունը: Յուրաքանչյուր սենյակի համար նրանք մոտ մեկ մլն դոլար են ծախսել: Այնուհետև հենակներ են ավելացրել կառույցին, որոնց շնորհիվ սենյակները պտտվում են  քամու հետ:

3 տարվա աշխատանքներից հետո հնամաշ կառույցը վերածվել է Hotel Faralda հյուրանոցի, որն իր անունն ստացել է հոլանդական հերոսուհու պատվին:


 

 

 

 

crane-hotel-faralda7

 

 

 

 

 

Հոլանդացի ճարտարապետները վերամբարձ կռունկը վերածել են շքեղ հյուրանոցի (լուսանկարներ, տեսանյութ)