Համակարգիչը սովորել է «բլեֆ» անել պոկեր թղթախաղի ժամանակ

11:59 • 11.01.15

Կանադացի ծրագրավորողները ներկայացրել են համակարգչային այնպիսի ալգորիթմ, որը պոկեր թղթախաղի ժամանակ կարողանում է ոչ ամբողջական տվյալների հիման վրա ճիշտ ռազմավարություն ընտրել բազմաթիվ տարբերակներ ունեցող իրադրություններում կամ, այսպես ասած, «բլեֆ անել», գրում է lenta.ru-ն։


Նախկինում գերակշռում էր կարծիքը, որ համակարգչի ինտելեկտը ունակ չէ կանխամտածված սադրանքի և «բլեֆ» անել կարող է միայն մարդը։


Համակարգիչն ինքն իր հետ խաղացել է 24 տրիլիոն պարտիա, որի արդյունքում հիշել է հաղթանակի տանող տարբերակները։


Նշվում է նաև, որ պոկերն ավելի բարդ է ծրագրավորել, քան շախմատը կամ շաշկին։

 

Համակարգիչը սովորել է «բլեֆ» անել պոկեր թղթախաղի ժամանակ