Nissan-ը և NASA-ն կաշխատեն ռոբոմոբիլների համակարգերի վրա (լուսանկարներ)
Nissan Motor-ը և NASA-ն հայտարարել են ավտոմեքենաների ավտոմատ կառավարվող համակարգերի համատեղ հետազոտության և մշակման հնգամյա գործընկերության համաձայնագրի կնքման մասին, գրում է 3dnews.ru-ն։
Պայմանագրի համաձայն՝ Nissan-ի մասնագետները իրենց ուժերը կհամատեղեն ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում գտվող NASA-ին պատկանող Էյմսի հետազոտական կենտրոնի մասնագետների հետ։
Համատեղ աշխատանքները հիմնականում տարվելու են ինքնավար հսկողությամբ աշխատող մեքենաների, ցանցային հարթակների ստեղծման և ինքնակառավարվող մեքենաների՝ ռոբոմոբիլների ծրագրային վերլուծության և վերահսկողության շուրջ։












