Բրիտանացիները «Ֆորմուլա- 1»-ի ոճով ոստիկանական մեքենա են ստեղծել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ներկայացրել է հանցագործների դեմ պայքարի իր ամենաթարմ ու հզոր զենքը` «Ֆորմուլա-1»-ի ոճով ստեղծված մեքենան:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Caparo T1 նորույթն առավելագույնը զարգացնում է 320 կմ/ժ արագություն, ինչը, անշուշտ, թույլ կտա առանց ավելորդ դժվարության որսալ փախչող հանցագործներին:
Այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.5 վայրկյանում: Պարբերականը մանրամասնում է, որ հզոր մեքենան ստեղծվել է 2013թ.:














