Չինաստանում հնարավոր է դարձել Պեկինից Շանհայ ճանապարհորդություն իրականացնել էլեկտրամոբիլով
Չինաստանում հնարավոր է դարձել Պեկինից Շանհայ ճանապարհորդություն իրականացնել էլեկտրամոբիլով: Կիրակի օրը սկսվել է հատուկ ավտոարշավ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Պեկինից դուրս եկած հինգ էլեկտրամոբիլ անցել է 1.260 կիլոմետր տարածություն: Դա հնարավոր է դարձել շնորհիվ նրա, որ Պեկին-Շանհայ ավտոճանապարհը յուրաքանչյուր 50 կիլոմետրը մեկ «զինված» է եղել լիցքավորման կայաններով:
Ժամանակակից էլեկտրամոբիլների տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելով՝ ավտոարշավի մասնակիցները ստիպված կլինեն լիցքավորվել յուրաքանչյուր 200 կիլոմետրի համար, իսկ լիցքավորման համար կպահանջվի մոտ 30 րոպե:
Մեկ մեքենայի համար էլեկտրականության ծախսերի ընդհանուր գումարը, կազմակերպիչների հաշվարկով, չի գերազանցի 400 յուանը (64 ԱՄՆ դոլար), ինչը մոտ երկու անգամ քիչ է միևնույն տարածության համար սովորական ավտոմեքենայի բենզինի ծախսերից:










