General Motors-ը պատրաստ է Google-ի հետ ինքնակառավարվող մեքենաներ ստեղծել

10:35 • 13.01.15

Ամերիկյան General Motors մեքենաշինական ընկերությունն ինքնակառավարվող փոխադրամիջոցների ստեղծման նպատակով պատրաստ է համագործացել Google տեխնոլոգիական ընկերության հետ:

 

Ինչպես հայտնում է itar-tass.com-ը, General Motors-ի տեխնոլոգիական բաժնի ղեկավար Ջոն Լոքները նշել է, որ իրենք պատրաստ են քննարկել այս հարցը Google-ի հետ:

 

Աղբյուրը հավելում է, որ Google-ն արդեն մի քանի տարի զբաղվում է առանց վարորդի տեղաշարժվող մեքենաների ստեղծման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակմամբ:

 

2014թ. Google-ը ներկայացրել է առանց ղեկի ու արգելակների մեքենայի նախնական օրինակը, որը կառավարվում է համակարգչով: Առաջիկա ամիսներին նորույթի փորձարկումները կշարունակվեն:

General Motors-ը պատրաստ է Google-ի հետ ինքնակառավարվող մեքենաներ ստեղծել