Այսօր տարվա ամենածանր օրն է. գիտնականներ
Այս տարվա ամենածանր օրը հունվարի 19-ն է: Այս մասին գրում է «Ռոսսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով նաև բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունը:
Հունվար ամսվա երրորդ երկուշաբթին արևմուտքում անվանում են Blue Monday՝ «տխուր երկուշաբթի»: Սա համարվում է այն օրը, երբ գիտնականների կարծիքով, մարդիկ ամենից սուրն են զգում հետտոնական ընկճվածությունը: Հենց այս օրը մարդիկ հակված են կարծել, որ առաջիկայում որևէ լավ բան պետք չէ սպասել:
Վատ տրամադրության պատճառների թվում նշվում են ցուրտ եղանակը, կուտակված պարտքերը և այն բանի գիտակցումը, որը առաջիկա աշխատավարձին դեռ երկու շաբաթ կա:
Մասնագետները խորհուրդ են տալիս այս տրամադրությունները ցրել՝ օրվա մութ ժամերին քնելով:










