Google-ի ինքնակառավարվող մեքենաները 2020-ին սերիական արտադրության կներկայացվեն

23:59 • 19.01.15

Google ընկերությունը մտադիր է արդեն այս տարի 100 անօդաչու թողարկել, ինչի համար բանակցություններ է վարում GM, Ford, Toyota, Daimler AG և Volkswagen ընկերությունների հետ:


Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Reuters-ին հղումով, ընկերության  ներկարայացուցչի  խոսքով` մեքենայի սերիական թողարկումը նախատեսվում է սկսել 2020-ին:


Google-ի տրանսպորտային միջոցը նախատեսված է երկու ուղևորի համար: Այն կհամալրվի նույն էլեկտրական շարժիչով, որը տեղադրված  է Fiat 500e մոդելում: Մեքենայի առավելագույն արագությունը դեռևս չի գերազանցում 40 կմ/ժամը:


Google-ի մեքենան` ինքնակառավարման համակարգով, ներկայում փորձարկումների փուլում է գտնվում, որի շրջանակում  ավելի քան մեկ մլն կմ տարածություն է անցել: Այժմ տեխնիկական խնդիրն է լուսանշանի ազդակի ընկալումը:


Տեխնիկան չի կարողանում տարբերակել վառ գույներն ու ժամանավոր լուսանշանները, ինչպես նաև՝ չի նկատում ճանապարհի բաց դիտահորերը:



 

Google в 2020 году запустит серийное производство беспилотных авто

Google-ի ինքնակառավարվող մեքենաները 2020-ին սերիական արտադրության կներկայացվեն