Ավետարանի հնագույն նմուշ է հայտնաբերվել

20:27 • 19.01.15

Մ.թ.ա. առաջին դարում գրված Ավետարանի հնագույն հատված է հայտնաբերվել մումիայի դիմակի վրա: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Live Science-ին հղումով, այդ մասին հայտնել է կանադացի աստվածաշնչագետ Քրեյգ Էվանսը:


Մարկոսի Ավետարանի մասը հայտնաբերել են պապիրուսի թերթիկի վրա, որը կիրառվել է որպես հուղարկավորության դիմակ: Եգիպտացի փարավոնների հուղարկավորության դիմակները պատրաստվում էին ոսկուց, իսկ հասարակ մարդկանց համար պատրաստվում էին պապիրուսից, օգտագործում էին  ներկ և սոսինձ:


Վերջին տարիներին գիտնականներին հաջողվել է տարրալուծել դիմակների վրայի սոսինձը` չվնասելով  պապիրուսի վրայի թանաքը և այդպիսով վերծանելով տեքստը:


Ավետարանը թվագրել հաջողվել է դիմակի վրա առկա այլ փաստաթղթերի շնորհիվ (գործնական և անձնական նամակներ), ինչպես նաև` ռադիոածխածնային մեթոդով:

 

 

Ավետարանի հնագույն նմուշ է հայտնաբերվել