Արեգակնային համակարգում 2 նոր մոլորակ է հայտնաբերվել

21:23 • 19.01.15

 Արեգակնային համակարգում առնվազն երկու նոր մոլորակ կա: Այս մասին հայտնում է France 24-ը՝ վկայակոչելով գիտնականների՝ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ընկերակցության Monthly Notices հանդեսում տեղ գտած հրապարակումը:

 

Ըստ իսպանացի և բրիտանացի աստղագետների՝ այդ երկու մոլորակը Պլուտոնի ուղեծրի ետևում են: Դրանք ԷՏՆՕ-ների՝ շատ հեռավոր տիեզերական քարերի պահվածքի հիման վրա արված հաշվարկների միջոցով են բացահայտվել:

 

Մինչ այժմ պաշտոնապես ընդունված էր համարել, որ արեգակնային համակարգում ութ մոլորակ կա. գազային հսկա Նեպտունը հանվել էր այդ ցուցակից:

Արեգակնային համակարգում 2 նոր մոլորակ է հայտնաբերվել