Չինաստանում 3D տպիչով տպված բնակելի շենքերի ցուցահանդես է կազմակերպվել
Չինաստանի Ցզյանսու նահանգի արդյունաբերական պարկում բացվել է ներկայում ամենաժամանակակից մեթոդով` 3D տպիչով պատրաստված բնակելի շենքերի ցուցահանդես:
Ինչպես նշում է lenta.ru-ն, կառույցներից մեկն ունի 5 հարկ: Աղբյուրը մանրամասնում է, որ տպիչը հնարավորություն է տալիս առավելագույնը 6.4մ բարձրությամբ, 9.75մ լայնությամբ և 152.4մ երկարությամբ շենքեր պատրաստել։
Որպես տպելու համար անհրաժեշտ նյութ է օգտագործվում շինարարական մնացորդների, ապակու, պողպատի ու ցեմենտի խառնուրդը: Հայտնի է, որ այդ խառնուրդը դրվում է շերտառշերտ, մինչև որ պատը չի հասնում նշված հաստությանը:
Ցուցադրված բոլոր տները պատրաստել են Shanghai WinSun Decoration Design Engineering Co. С ընկերության մասնագետները: Նրանք պատմել են, որ տները պատրաստվել են մի քանի օրում:
Այժմ ընկերությունն այսպիսի տների պատրաստման բազմաթիվ պատվերներ է ստացել, այդ թվում՝ Եգիպտոսի կառավարությունից:










