Hyundai-ը թարմացրել է Veloster հեչբեքը (լուսանկարներ)

14:12 • 20.01.15

Hyundai ընկերությունը ներկայացրել է իր թարմացված Veloster Turbo հեչբեքը, գրում է autonews.ru-ն։

 

Տեղի շուկայում այն արդեն հասանելի է պատվերի համար, իսկ այլ երկրներում նորությունը կհայտնվի ավելի ուշ:

 

Մեքենան թարմացվել է նոր թափարգելով, ինչպես նաև նորացվել են առջևի և ետևի լապտերները։

 

Հեչբեքն ունի 1,6 լիտրանոց T-GDI բենզինային շարժիչ, որի հզորությունը 204 ձիաուժ է, ընդ որում՝ մեքենայի եվրոպական տարբերակը կարող է սահմանափակվել մինչև 186 ձիաուժ հզորությամբ շարժիչով։

 

Մեքենայի արժեքի մասին չի նշվում։ 

Hyundai-ը թարմացրել է Veloster հեչբեքը (լուսանկարներ)