Մեծ Բրիտանիայում առաջին անգամ նորածին երեխայի օրգանների փոխպատվաստում է իրականացվել

13:57 • 20.01.15

Բրիտանացի բժիշկները կարողացել են առաջին անգամ նորածին երեխայի օրգանների փոխպատվաստում իրականացնել, գրում է korrespondent.net-ը։

 

Երիկամի և լյարդի հաջող փոխպատվաստումն այլ երեխաների իրականացվել է 6 օրական աղջիկ երեխայի սրտի կանգից հետո։

 

Փորձագետները գտնում են, որ նորածինների օրգանների նվիրատվությունը կարող է շատ այլ երեխաների կյանքեր փրկել, սակայն Մեծ Բրիտանիայի օրենսդրությունը խիստ սահմանափակում է այդ պրակտիկան։

 

Մանկաբուժության և մանկան առողջության թագավորական քոլեջը դեպքի մասին պետք է զեկույց ներկայացնի այս տարվա մարտին։ 

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ նորածին երեխայի օրգանների փոխպատվաստում է իրականացվել