Facebook-ը համաշխարհային տնտեսությանն ավելի քան 200 մլրդ դոլար է բերում. հետազոտություն

15:11 • 20.01.15

1,35 միլիարդ օգտատեր ունեցող Facebook սոցիալական ցանցը կարող էր լինել աշխարհի երկրորդ ամենաշատ բնակչությամբ երկիրը, եթե սոցցանց չլիներ։ Մինչդեռ նրա օգտատերերը բնակվում են միայն վիրտուալ աշխարհում։

 

Համաձայն Deloitte & Touche խորհրդատվական ընկերության նոր հետազոտության՝ Facebook-ը զգալի իրական տնտեսական գործունեություն է ծավալում՝ 2014 թվականին 227 միլիարդ դոլարի արժողությամբ տնտեսական ներգործություն և 4,5 միլիոն աշխատատեղ, հաղորդում է Reuters-ը:

 

Զեկույցը պատրաստելիս ընկերությունը հետազոտել է այն բիզնեսները, որոնք էջեր ունեն Facebook-ում, ինչպես նաև բջջային հավելվածներն ու խաղերը, որ օգտատերերը խաղում են սոցցանցում, և հաշվարկել է ողջ տնտեսական գործունեությունը: Այն նաև հաշվի է առել սարքերի և առցանց կապի ծառայությունների պահանջարկը, որ ստեղծել է Facebook-ը:

 

Երբ ընկերությունը գովազդում է իր էջը Facebook-ում, այդ ընկերության հետագա վաճառքի մի մասը կարելի է ուղղակիորեն վերագրել Facebook-ին:

 

Facebook-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգի խոսքով՝ սոցցանցը փոքր բիզնեսների նոր ալիք է ստեղծում՝ սկսած նորաձևությունից մինչև ֆիտնես:

Facebook-ը համաշխարհային տնտեսությանն ավելի քան 200 մլրդ դոլար է բերում. հետազոտություն