Առաջին անգամ «միկրոշարժիչները» «ճամփորդել են» կենդանու օրգանիզմի ներսում
Ամերիկացի գիտնականները մանրադիտակային տեսանելիության սարքեր են արձակել ողջ կենդանու ներսում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Նման բան գիտության մեջ տեղի է ունեցել առաջին անգամ:
Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների արձակած այդ նանոմասնիկները «ճամփորդել են» դեպի կենդանի առնետի ստամոքս:
Պոլիմերից և ցինկից պատրաստված մասնիկները ստամոքսային թթուների հետ շփվելիս ջրածնային պղպջակներ են արձակում կենդանու օրգանիզմի ներսում՝ տեղ հասցնելով իրենց միջոցով ուղարկված նյութերը:
Հետագայում «միկրոշարժիչ» անվանվող նման տեխնոլոգիաները կարող են օգտագործվել նաև մարդկանց օրգանիզմների ներսում նյութեր տեղ հասցնելու համար:











