Խոհանոցային ֆուտուրիստական սարքեր, որոնք կհեշտացնեն ցանկացած աշխատանք (լուսանկարներ)
Architecturendesign.net-ը ներկայացրել է խոհանոցային օգտագործման ֆուտուրիստական պարագաներ, որոնց կիրառությունը կարող է հեշտացնել այս կամ գործողությունը, ինչպես նաև՝ նորարարություն մտցնել ինքնասպասարկման ոլորտում:
Somabar-ը «անձնական բարմեն» սարք է, որը ըստ պահանջի 5 վայրկյանում կպատրաստի ձեր նախընտրած կոկտեյլը:

CinniBird-ով խմիչքի վրա կարելի ցանկացած պատկեր նկարել` ասես գրիչով:

Minipresso-ն էսպրեսոյի փոքրիկ սարք է, որը կարելի է վերցնել ցանկացած տեղ գնալիս և ցանկացած վայրում էսպրեսո խմել:

Խոշորացույց-գդալ, որը թույլ կտա նկատել ափսեում հայտնված օտար մարմինները:


Peres սարքը «էլեկտրական քիթ» է, որը թույլ է տալիս պարզել սննդամթերքի թարմությունը:

Top Brewer-ը` սովորական ծորակի տեսք ունի, որից, սակայն, ջրի փոխարեն սուրճ է հոսում:

Տեսանելի տոստերը թույլ կտա հետևել հացի պատրաստմանն ու անջատել սարքը՝ նախքան հացի այրվելը:

Այս բաժակները կարող են կախարդական թվալ, սակայն դրանք պարզապես արտացոլվում են:

Դանակը օգտագործողի մարմնի ջերմության շնորհիվ հեշտությամբ շերտով կտրում է սառնարանից անմիջապես հանած կարագը:

Ձող, որը տաքացնում է ցանկացած հեղուկ:

Ցանկանում եք պատրաստել բնության գրկու՞մ. այս սարքը կօգնի դա անել արևային էներգիայի շնորհիվ: Այն աշխատում է նաև ամպամած օրերին:

Մթերք լվանալու աման, որից ջուրն ինքն իրեն դատարկվում է:

Ձեռքի մի շարժումը բավարար է աղբամանի բերանը բացելու համար՝ առնաց դրան դիպչելու:

Դանակները տեղադրելու հարմարավետ սարք` դանակներով հանդերձ:











