Ամերիկյան ոստիկանությունը ռադարային սարքերով կարողանում է «տեսնել տներից ներս». լուսանկար
ԱՄՆ-ում առնվազն հիսուն իրավապահ կառույցների տրամադրության տակ են տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս տեսնել «տներից ներս»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նման հնարավորությամբ ռադարային սարքերը ամերիկացի իրավապահների տրամադրության տակ են արդեն երկու տարի, սակայն այդ մասին հայտնի է դարձել անցած ամիս՝ Դենվերում ընթացող մի դատավարության ընթացքում: Պարզվել է, որ Range-R անվանումով այդ սարքերով հնարավոր է ֆիքսել շարժումը պատերից այն կողմ, որոշել դրանց հեռավորությունը պատից:
Ժամանակին այդ սարքերի գնումը 180 հազար դոլար է արժեցել:
Աղբյուրը նշում է, որ այս բացահայտումը ԱՄՆ-նում նոր մտահոգություն է առաջացրել՝ իշխանությունների կողմից տեսավերահսկվելու, առանձնության խնդիրների առնչությամբ:











