10 սննդամթերք, որոնք նպաստում են կատարյալ մաշկ ունենալուն (լուսանկարներ)

20:08 • 20.01.15

Գեղեցկացնող տարբեր միջոցների փոխարեն, որոնք հաճախ անարդյունավետ են, փորձագետները խորհուրդ են տալիս կատարյալ մաշկ ունենալու համար օգտագործել բնական մթերքներ, որոնք մեր առօրյա սննդակարգի մի մասն են կազմում: Այս մասին գրում է amerikanki.com-ը` ներկայացնելով 10 մթերք, որոնք հիանալի ազդեցություն են թողնում մաշկի վրա:


1. Կարմիր պղպեղ


   Կարմիր քաղցր պղպեղի մեկ հատը պարունակում է վիտամին C-ի  օրվա անհրաժեշտ չափաբաժինը: Այն նաև զգալի քանակությամբ դիետիկ մանրաթել և B6 վիտամին է պարունակում: Այն հարուստ է կարոտինոիդներով, որոնք կանխում են կնճիռների առաջացումը և լավացնում արյան շրջանառությունը`  երիտասարդացնելով մաշկը:

Foods to Eat Every Day for Perfect Skin


2. Մուգ շոկոլադ


Այն հարուստ է հակաօքսիդանտներով, ճարպաթթուներով և ֆլավանոլներով, որոնք նպաստում են փայլուն մաշկ ունենալուն: Հակաօքսիտանտները լավ պաշտպանիչ ուժ են արևահարվելու դեմ:

 

Dark chocolate

 

3. Սաղմոն


Սաղմոնը հիանալի մթերք է սթրեսի, հոգնածության և ընճվածության դեմ պայքարելու համար: Այն պահովում է նաև վիտամին D-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը, որը, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է ոսկորների, սրտի և ուղեղի առողջության համար:

 

Salmon


4. Կոկոսի յուղ


Կոկոսի յուղը ճարպերով հագեցած մթերք է` 90 տոկոս կալորիաներով: Այն պարունակում է լաուրինաթթու, որը հզոր հակաբակտերիալ և հակավիրուսային գործակալ է և պաշտպանում է վիրուսներից, վարակներից, բորբոքումից և բշտիկներից: Այն նաև հարուստ է ճարպաթթուներով և վիտամին E-ով:

 

Coconut oil


5. Կանաչ թեյ
Այն հակաօքսիդանտների և ամինաթթվի  մեծ աղբյուր է, որն օգնում է մարմնին՝ հանգստանալ և թուլացնում է լարվածությունը:

 

Green tea


6.  Սպանախ


Սպանախը երկաթի, վիտամին E-ի, քլորոֆիլի, վիտամին A-ի, սպիտակուցների և վիտամին C-ի հոյակապ աղբյուր է:

 

Spinach


7.  Սերմեր


Կանեփի, արևածաղկի, դդմի և կտավատի սերմերը  հիանալի ազդեցություն են ունենում մաշկի վրա: Դդմի և արևածաղկի սերմերը  հարուստ են սելենով, վիտամին E-ով, սպիտակուցներով, որոնք զեծ են պահում կնճիռներից և խոնավեցնում մաշկը: Կտավատի սերմերը օմեգա 3 ճարպաթթու են պարունակում, որոնք պայքարում են կնճիռների և բշտիկների դեմ:

 

Seeds


8. Նեխուր


Նեխուրը հիանալի միջոց է մաշկի պահպանման համար: Այն պարունակում է վիտամին K, որը օգնում է բարելավել արյան շրջանառությունը և իջեցնում է արյան ճնշումը:

 

Celery

 

9. Պապայա


Պապայան  հիանալի միրգ է, որը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այն շատ քիչ կալորիա է պարունակում` 39 կալորիա 100 գրամում, և որևէ խոլեստերին չի պարունակում:  Նիհարելու համար անհրաժեշտ է պարզապես ամեն օր պապայա ուտել:

 

Papaya


10. Գազար


Գազարը  օգտակար է ոչ միայն աչքերի, այլև` մաշկի համար: Այն նպաստում է վերքերի արագ բուժմանը: Գազարը հարուստ է վիտամին A-ով: Այն խոչընդոտում է ավելորդ բջիջների ի հայտ գալուն և մաքրում է մաշկի մահացած բջիջները:

 

Carrots

10 սննդամթերք, որոնք նպաստում են կատարյալ մաշկ ունենալուն (լուսանկարներ)