Բրիտանացին, ով ուժեղ «դեժավյուով» է տառապում, դադարել է հեռուստացույց դիտել և կարդալ
23-ամյա բրիտանացին դարձել է բժշկության պատմության մեջ գրանցված «դեժավյուի» (déjà vu) ամենատարօրինակ դրսևորումներից մեկի զոհը:
Ինչպես գրում է Daily Mail-ը` բրիտանացին պատմել է գիտնականներին, որ դադարել է հեռուստացույց դիտել, ռադիո լսել կամ թերթ ու ամսագիր կարդալ, քանի որ իրեն միշտ թվում է, որ նախկինում տեսել է այդ ամենը:
Երիտասարդը, հայտնվելով «ժամանակի ցանցում», ստիպված է եղել թողնել համալսարանը, որից հետո մեկնել է հանգստանալու իր սիրած առողջարաններից մեկը, սակայն հիվանդության «հարձակումները» չեն դադարել:
Տարօրինակ զգացմունքներն ավելի ուժեղ են, քան դեժավյուի սովորական զգացողությունը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «արդեն տեսել եմ»:
Տարօրինակն այն է, որ բրիտանացին չի տառապում այն նյարդաբանական խանգարումներով, որոնք սովորաբար ի հայտ են գալիս դեժավյու ապրող մարդկանց մոտ:










