HP-ն, ստիլուսով պլանշետ թողարկելով, առաջ է անցել Apple-ից (լուսանկարներ, տեսանյութ)
HP ընկերությունը ներկայացրել է Pro Slate 12 կոչվող 12.3 դյույմանոց էկրանով իր նոր պլանշետը, գրում է korrespondent.net-ը՝ The Verge-ին հղումով։
Չնայած նրան, որ ընկերությունը ներկայացրել է 8-ից 12 դյույմանոց էկրաններ ունեցող պլանշետների մի ամբողջ շարք, բոլորի ուշադրությունը գրավել է հենց Pro Slate 12-ը, քանի որ այն առաջ է անցել էլեկտրոնիկայի ստեղծման գործում համագործակցող Apple և IBM ընկերություններից։
HP ընկերությունում հավաստիացնում են, որ մեծ էկրանը Pro Slate 12-ի միակ առավելությունը չէ, այն ունի նաև Duet Pen «ուլտրաձայնային» ստիլուս, որը կարելի է նաև օգտագործել որպես սովորական թանաքով գրիչ։
Օպերատիվ հիշողությունը 2 ԳԲ է, իսկ սովորական հիշողությունը՝ 32ԳԲ, կշռում է 850 գրամ, աշխատում է Snapdragon 800 պրոցեսորով։
Սարքն ունի Wifi, Bluetooth, USB 2.0 և Micro USB, ինչպես նաև աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով։
Սարքը համալրված է առջևի՝ 2ՄՊ և ետևի 8ՄՊ տեսախցիկներով։
Պլանշետի արժեքը 569 դոլար է։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










