Խոհանոցային ֆուտուրիստիկ և «խելացի» պարագաներ, որոնք արդեն իրականություն են (լուսանկարներ)

15:46 • 21.01.15

Խոհանոցային պարագաները ևս ենթարկվել են փոփոխությունների և համալրվել բազմաթիվ նոր գործառույթներով, որոնք դրանք դարձրել են «խելացի» և օգտակար, գրում է adme.ru-ն՝ ներկայացնելով մի քանիսը։

 

Ժամանակակից եռացնող սարք

Այս սարքը նման է մետաղյա ձողիկի, որը, սակայն, հեշտությամբ կարող է տաքացնել ցանկացած հեղուկ՝ թեյ, սուրճ, ապուր, մինչև դուք այլ գործերով եք զբաղված։

 

Առաձգական փաթեթ սննդի պահեստավորման համար
Պոլիէթիլենային փաթեթավորմանը փոխարինող առաձգական այս պարագան կարող է ցանկացած միրգ կամ բանջարեղեն թարմ և մաքուր պահել սառնարանում։

 

«Խելացի» թավա

«Խելացի» թավան կարող է պատրաստել ցանկացած ճաշատեսակ՝ տարբեր տվյալներ հայտնելով խոհարարի սմարթֆոնին։

 

Դանակներ, որոնք անհրաժեշտ է սրել 25 տարին մեկ
Հատուկ մետաղից պատրաստված դանակները սննդի բաժանումից և կտրատումից, կամ այլ երկար ներգործությունից գրեթե չեն մաշվում։

 

Եփելու կոնտեյներ
Բավական զարմանալի տեսք ունեցող, սակայն դիմացկուն և էլաստիկ պարկիկները կարող են օգնել միանգամից առանձնացնել եփվող սննդամթերքը՝ հեշտացնելով ջրահեռացման գործողությունը։

 

Ճաշ պատրաստելու ուղղահայաց համակարգ
Ձվածեղ կամ դարչինով թխվածք պատրաստելու ամենահեշտ և արագ ձևն այս սարքն օգտագործելն է։ Այն փոքր- ինչ անսովոր տեսք է հաղորդում սննդին, սակայն անչափ հարմար է և քիչ տարածք է գրավում խոհանոցում։ 

Խոհանոցային ֆուտուրիստիկ և «խելացի» պարագաներ, որոնք արդեն իրականություն են (լուսանկարներ)