SpaceX-ը 1 մլրդ դոլարի ներդրում է ստացել
Կալիֆորնիայից SpaceX մասնավոր ընկերությունը 1 միլիարդ դոլարի ներդրում է ստացել՝ համացանցի հասանելիության ապահովման նպատակով արբանյակային կապի զարգացման համար, հաղորդում է interfax.ru-ն:
Ներդրողներ են դարձել Google և Fidelity ընկերությունները: Դրամական միջոցների հոսքն ավելացրել է SpaceX-ի կապիտալիզացիան մինչև 10 միլիարդ դոլար:
Այժմ SpaceX-ը զբաղվում է ուղեծրային սարքերի ստեղծմամբ, որոնք կօգնեն ապահովել ողջ աշխարհում համացանցի անվճար հասանելիությունը:










