Volvo-ն մտադրվել է մասնակցել Ֆորմուլա-Е ավտոմրցարշավին
Volvo ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերել էլեկտրական մեքնաների համար նախատեսված «Ֆորմուլա-Е» մրցարշավին մասնակցելու համար:
Ինչպես գրում է Motor.ru-ն` բաց անիվներով էլեկտրական մեքենաների դեբյուտային սեզոնը բացվել է 2014-ի սեպտեմբերին: Այս մասին հայտնել է շվեդական ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Ալան Վիսսերը:
Դեկտեմբերի վերջին Վիսսերը հայտարարել էր, որ «Վոլվոն» մտադիր է դադարեցնել գործարանային ավստոսպորտային ծրագրերի ֆինանսական աջակցությունը, սակայն շարունակում է մնալ Polestar մրցարշավային թիմի տեխնիկական գործընկերը: Այժմ թոփ-մենեջերը հայտնել է, որ «Վոլվոն» կարող է հայտարարել «Ֆորմուլա-Е» թիմի աշխատանքների մասին:
Վերջնական որոշումը «Ֆորմուլա-Е»-ին մասնակցելու համար դեռևս չի կայացվել:










