Ներկայացվել է Bluetooth-ով աշխատող առաջին գրամաֆոնը (լուսանկարներ, տեսանյութ)
Gramovox կոչվող սարքը Bluetooth-ով աշխատող գրամոֆոն է, որը մեկ անգամ լիցքավորվելով աշխատում է ավելի քան 15 ժամ, գրում է geektimes.ru-ն:
Երաժշտության վերարտադրման սարքը համալրված է մետաղյա փողով, 3,5 մմ լայնությամբ մուտքով և լիցքավորվում է microUSB-ի միջոցով:
Տասնամյակներ առաջ օգտագործվող սարքն այժմ տեղ ունի միայն ռետրո հավաքածուներում, սակայն, Gramovox ընկերությունը որոշել է վերադարձնել գեղեցիկ ավանդույթը, որը, բնականաբար, համապատասխանում է ժամանակակից տեխնոլոգիաներին:
Այն կարող է փոխանցվելիք երաժշտությունը նվագել նավգարկիչից մինչև 10 մետր հեռավորության վրա, քանի որ Bluetooth կապը ավելին թույլ չի տալիս:
Գրամոֆոնն արժե 400 դոլար:















