Ծիր Կաթինում կարող է գոյություն ունենալ դեպի այլ տիեզերք տանող հսկայական «դուռ» (լուսանկարներ, տեսանյութ)

11:39 • 22.01.15

Իտալացի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում կարող է գոյություն ունենալ հսկայական որդնանցք, որը        տանում է դեպի այլ տարածաժամային հարթություն, այլ տիեզերք:

 

A doorway to another universe,  large enough to swallow a spaceship, may exist at the centre of the Milky Way.  Wormholes (artists's impression pictured) are thought to allow travel between distant points in space and time

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, որդնանցքը (wormhole), որը հայտնի է նաև որպես Էյնշտեյն-Ռոզենի կամրջակ, տարածաժամանակի ենթադրական տոպոլոգիական հատկություն է: Այն տարածության և ժամանակի մեջ ամենակարճ ուղին է: Որդնանցքը նման է թունելի, որի երկու ծայրերը տարածաժամանակի տարբեր կետեր են:

 

Space-time can be warped and distorted. It takes an enormous amount of matter or energy to create such distortions, but theoretically, distortions are possible. In the case of the wormhole, a shortcut is made by warping the fabric of space-time (artist's impression pictured)

 

Աղբյուրը մանրամասնում է, որ որդնանցքի գոյության ու դրա միջով ճամփորդելու գաղափարներն ընդունելի են Էյնշտեյնի հանրահայտ «Հարաբերականության տեսության» մեջ: Սակայն գիտնականների մեծ մասը հերքում է դրանք, քանի որ որդնանցքի գոյության ապացույց չկա:

 

Any wormholes existing in nature have previously been assumed to be microscopic rips in the fabric of space-time. But the one possibly lying at the centre of the Milky Way would be large enough to swallow up a spaceship, according to the latest study. Pictured is an artist's impression

 

Այժմ իտալացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ գալակտիկայի կենտրոնում գտնվող «սև խոռոչն» իրականում քողարկված որդնանցք է:


 

Ծիր Կաթինում կարող է գոյություն ունենալ դեպի այլ տիեզերք տանող հսկայական «դուռ» (լուսանկարներ, տեսանյութ)