Hubble ստղադիտակը ֆիքսել է Անդրոմեդայի գալակտիկայի երբևէ ստացված ամենամեծ ու ամենադիպուկ պատկերը (լուսանկար)
ՆԱՍԱ-ի Hubble աստղադիտակի միջոցով ստացվել է Անդրոմեդայի գալակտիկայի (Անդրոմեդայի միգամածություն, պարուրաձև գալակտիկա) երբևէ ստացված ամենամեծ ու ամենադիպուկ պատկերը:
Ինչպես գրում է sciencealert.com–ը`1.5 մլրդ պիքսել ունեցող պատկերն այնքան տպավորիչ է, որ այն ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է 600 HD հեռուստաէկրան ունենալ: Պատկերը ամբողջական որակով և մեծությամբ կարող եք տեսնել այստեղ:
Առաջին հայացքից՝ պատկերն այնքան էլ որակյալ չի թվում, սակայն ավելի ուշադիր զննելիս երևում է, որ նկարում առկայծող բոլոր փոքր կետերը աստղեր են, ինչն էլ այն տպավորիչ է դարձնում:
Պանորամային պատկերն ստացվել է Panchromatic Hubble Andromeda Treasury ծրագրի շրջանակում, որի նպատակն է քարտեզագրել Անդրոմեդայի գալակտիկայի, որը հայնտի է նաև որպես M31, աստղակազմիչ սկավառակի բոլոր խոշոր հատվածները` օգտագործելով 6 տարբեր զտիչ, որոնք կարող են գալակտիկան դիտել ուլտրամանուշակագույն, տեսանելի և մոտ ինֆրակարմիր ալիքի ներքո:











