Apple-ն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով արգելել է իր արտադրանքի վաճառքը Ղրիմում

10:33 • 22.01.15

Ամերիկյան Apple ընկերությունը փետրվարի 1-ից արգելել է վաճառել իր արտադրանքը Ղրիմում՝ ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցների պատճառով, այդ մասին հայտնել է Mobile Research Group ընկերության առաջատար վերլուծաբան Էլդար Մուրթազին՝ ներկայացնելով ընկերության ուղարկած նամակը, փոխանցում է Комсомольская правда-ն։

 

«Հղում անելով «Արտահանման վերաբերյալ պարտավորությունների» 7-րդ բաժնին՝ տեղեկացնում ենք ձեզ, որ 2015թ. փետրվարի 1-ց, համաձայն Ղրիմի Ինքնավար Հանրապետության հանդեպ նոր պատժամիջոցների, որոնք ընդունել է ԱՄՆ կառավարությունը 2014թ. դեկտեմբերի 19-ին, դուք (դիստրիբյուտորները- Tert.am) պարտավորվում եք չիրականացնել Apple-ի արտադրանքի վաճառք կամ Apple-ին վերաբերող ծառայությունների մատուցում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում»,- ասվում է մատակարարներին ուղարկված նամակում։

 

Փաստաթղթի իսկությունը հաստատել են ռուս մասնագետները։

Apple-ն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով արգելել է իր արտադրանքի վաճառքը Ղրիմում