Հայտնի են ամենասիրված մեքենաները Եվրոպայում (լուսանկարներ)

19:11 • 22.01.15

Ամենից շատ վաճառվող ավտոմեքենան Եվրոպայում արդեն 6-րդ տարին անընդմեջ ճանաչվում է Volkswagen Golf  հեթչբեքը:


2014-ին եվրոպայի երկրներում այդ մոդելի  520 958 նմուշ է վաճառվել, որը 11.1 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ: Այս մասին գրում է Корреспондент-ը` ներկայացնելով Եվրոպայում ամենից շատ  օգտագործվող մեքենաների թոփ տասնյակը:


 

Volkswagen Golf

Названы самые популярные автомобили в Европе


 Երկրորդ տեղում է Ford Fiesta-ն: Անցյալ տարի 308999 մեքենա է վաճառվել, որը 5.3 տոկոսի աճ է ապահովել 2013-ի համեմատ:

 

 

Երրորդ տեղում է Renault Clio-ն, որը վաճառվել է 300924 օրինակով:
 

 


Չորրորդ տեղում է Volkswagen Polo-ն`280378 վաճառքով:

 


Հինգերորդը Opel Corsa-ն է`252420 օրինակով:

 


Վեցերորդ տեղում է Ford Focus մոդելը` 222834 վաճառված օրինակով:

 


Յոթերորդ տեղում է Peugeot 208-ը` 215312 օրինակով:

 


Ութերորդն է Skoda Octavia-ն` 206362 օրինակով:

 


Իններորդն է Nissan Qashqai-ն` 204200 օրինակով:

 


Տասներորդ տեղում է Audi A3-ը` 200157 օրինակով:

 

  

Հայտնի են ամենասիրված մեքենաները Եվրոպայում (լուսանկարներ)