Կին, որը ունակ չէ վախենալ. արտասովոր հիվանդությամբ տառապող ամերիկուհին չի վախենում հրազենի սպառնալիքից կամ օձերով շրջապատված լինելուց
Ամերիկուհին տարօրինակ հիվանդությամբ է տառապում, որի պատճառով բիոլոգիապես անկարող է վախի զգացողություն ունենալ:
Ինչպես գրում է Daily Mail-ը` ամերիկուհին, ով բժիշկներին հայտնի է որպես SM, հայտնվել է կյանքին սպառնացող իրավիճակներում, սակայն անտարբեր է մնացել ցանկացած վտանգի առաջ:
Նա խուճապի չի մատնվել հրազենի կամ դանակի սպառնալիքի ներքո և անգամ հարձակումներից հետո ոստիկանություն չի զանգել: Կնոջ առաջին ամուսինը մի անգամ ծեծի է ենթարկել նրան՝ մինչև մահվան հասցնելու աստիճանի, սակայն նա վախի նշույլ անգամ չի զգացել:
Ամերիկուհին վախի փոխարեն հետաքրքրվածություն է ցուցաբերել, երբ նրա առաջ թունավոր օձեր են հայտնվել: Թեև Այովայի համալսարանի նյարդաբանները կնոջ հիվանդությունն ուսումնասիրում են ավելի քան 10 տարի, նա երբեք հարցազրույցներ չի տվել: Բժիշկները, ովքեր հետազոտել են կնոջը որպես պատճառ նշում են այն, որ երբ կնոջ մասին հայտնի դառնա հասարակությանը, ցանկացած մարդ կարող է վնասել նրա:
Հարցազրույցի ժամանակ 3 երեխայի 44-ամյա մորը հարցրել են, թե ինչ է վախը, և նա մտորելուց հետո դժվարացել է որևէ պատասխան տալ:










