Ռուսաստանում առաջարկել են արգելել «Վիքիպեդիան»

15:07 • 22.01.15

ՌԴ կրթության և գիտության ոլորտում հսկողություն իրականացնող «Рособрнадзор» դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիսերովն առաջարկում է արգելել Ռուսաստանում «Wikipedia» առցանց հանրագիտարանը, հաղորդում է ria.ru-ն:

 

«Անձամբ իմ կարծիքը, ես այն բազմիցս եմ արտահայտել, ես «Wikipedia»-ն կարգելեի: Դրա նկատմամբ գրաքննություն կսահմանեի: Քանի որ սխալների քանակությունը, որ այնտեղ կա, չափազանց շատ է»,- ասել է Բիսերովը լրագրողներին:

 

Այդպես է նա մեկնաբանել ուսանողների մոտ տարածված սովորությունը, երբ քննությանը կարելի է արտագրել՝ բջջային հեռախոսի միջոցով համացանց մտնելով և պատասխանը «Wikipedia»-ում ստուգելով:

 

Ավելի վաղ մի քանի ռուս քաղաքական գործիչներ արտահայտվել են արգելված նյութերի ցանկում Wikipedia-ի առանձին հոդվածներ կամ ողջ հանրագիտարանը ներառելու օգտին:

Ռուսաստանում առաջարկել են արգելել «Վիքիպեդիան»